Երբեմն մեր շատ ընդդիմադիրներ պայքարի միջոցը շփոթում են նպատակի հատ: «Փողոցում մնալու» «նպատակը» Սրբազան պայքարին տարել էր ՍԴ: Սա «ուշացած կանգառ» է, որովհետև ՍԴ-ն օրեր առաջ է տխրահռչակ Կանոնակարգը համապատասխան ճանաչել Հայաստանի Սահմանադրությանը: Հիմա լուծումներն այլ տեղ են՝ խորհրդարանում, որտեղ ընդդիմության միակ «անկանխատեսելի» քայլը կարող է լինել մանդատներից հրաժարումը: Նման որոշում, ըստ ամենայնի, չկա ու, թերևս, դա է պատճառը, որ ընտրվել է «ուշացած կանգառ»-ի մարտավարությունը՝ որպես «փողոցային ակտիվության» ինդիկատոր: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց