1.10.2025
Քաղաքական ներկայացու՞մ, թե իրական երկխոսությու՞ն. թյուրքագետ
prev Նախորդ նորություն

Տուգանային հրապարակներ առանց վերահսկման

Մարդկանց ավտոները տարբեր հանգամանքներում հայտնվում են տուգանային հրապարակում, իսկ տեղում էլ թալանվում են: Օրինակ ինձ փոխանցված դեպքով, մեքենան նախորդ տարվա դեկտեմբերից մահվան ելքով պատահարից հետո, մինչև այժմ շուրջ 10 ամիս հերիք չէ տուգանային հրապարակում է, մի հատ էլ պարզվում է, որ մեքենան կողոպտել են, պետհամարանիշը հայտնաբերվել է մայրուղում և այլն:


Սա նույնն է, որ գնաս ոստիկանության, քննչականի, դատախազության բաժի, մեկ էլ տեղում անհայտ անձանց կողմից կողոպուտի ենթարկվես մի լավ ծեծեն ու փողերդ տանեն:


Ինչ դեպք էլ լինի, ի՞նչ գործ ունի որևէ մեկի մեքենան 10 ամիս տուգանային հրապարակում ու ինչպես է պատահում, որ այդ տարածքները պատշաճ վերահսկման չեն ենթարկվում:


Ո՞վ է այս բարդակի համար պատասխան տալու:


Սա եզակի դեպք չէ: Տարբեր զբաղվածության տեր մարդկանց մեքենաները, որոնցով գումար են աշխատում, դեռ չեմ ասում, որ վարկային միջոցներով են գնում, ամիսներով չեն տալիս, իսկ տեղում էլ թալանվում են:


Կոնկրետ դեպքի եմ անդրադարձել, ակնկալելով, որ իրավապահ համակարգը գոնե այս պայմաններում տեղից կշարժվի:


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 


 

Կեղծ անձնագրեր. սպառնալիք անվտանգության և ընտրությունների համար
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը