23.12.2024
Դավադիրները փորձում են տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Արտակ Զաքարյան
28.03.2024
Դավադիրները փորձում են տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Արտակ Զաքարյան

Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ: Այս մասին գրում է ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:"Զարմանալու բան չկա, որովհետև նման հայտարարության հեղինակները, դատավճիռ ստանալու փոխարեն` շարունակում են պատերազմող ժողովրդի գրպանից առնվազն պարգևավճարներ թռցնել: Հետո էլ ասում ենք ինչու՞ եղավ հայոց ցեղասպանությունը, ինչու՞ կորցրեցինք անկախ պետականությունը, ինչու՞ էին մեր տարածքները մասնատվում և բաժանվում հարևան տերությունների միջև, ինչու՞ են միշտ օտարները որոշել մեր ճակատագիրը, ինչու՞ ենք սփռվել ամբողջ աշխարհով և այլ նմանատիպ տխուր ինչուներ:Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը պատիվ, հեղինակություն, քաղաքական կամք, ազգային շահ, անվտանգություն, զարգացում և խաղաղություն ունեցել է միայն 1994-2018 թվականներին:Եկել է քննադատված ու զրպարտված ՆԱԽԿԻՆՆԵՐ-ի կառավարման տարիներին երանի տալու և նրանց ստեղծած հանրապետությունը վերադարձնելու ժամանակը` անցյալի սխալների և թերությունների շտկումներով:Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին: Սակայն նույնիսկ ձախողված պետությունների վերականգնման ու զարգացման փորձ աշխարհն ունի: Ոչ առաջինն ենք, ոչ էլ` վերջինը:Հույսի, հավատի, սիրո և միասնության ժամանակներ են գալիս: Ռևանշն անխուսափելի է":