15.01.2026
Թրամփի իրանական գամբիտը
prev Նախորդ նորություն

«Իրական Հայաստան»՝ առանց իրական տարածքի

«Էսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի ⅔-րդի չափ ա, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տասը անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ ա, էն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն և ավելի ա, մեր բնակչությունը՝ մոտավորապես 3 միլիոն»։


Մեջբերվածը Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կայացած «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ընթացքում հնչեցրած ելույթից է։


Տեսնու՞մ եք՝ ինչ տպավորիչ արդյունքների է հասել Սինգապուրը իր ⅔-րդ Սևանի չափ տարածքով։ Տեսնու՞մ եք՝ քանի մարդ կարող է բնակվել այդ մի թիքա հողի վրա ու մեզանից 10 անգամ ավելի լավ։ Իսկ դուք եկել ու ամեն մի լճի և ամեն մի բլրի համար կռիվ եք տալիս, Արցախ եք ուզում, Արևմտյան Հայաստան…


Ահա, թե ինչ ուղերձ է հղում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեր ժողովրդին։


Ստացվում է՝ մեր երջանկությանն ու անվտանգությանը միայն Արցախը չէր խանգարում։ Հայաստանը շատ մեծ է 3 միլիոն բնակչության համար։ Նոր Սինգապուր դառնալու համար մեզ ընդամենը Երևանն է պետք և Կոտայքի, Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերը։ Վերջ։ Մնացածը «դժբախտ, դժգույն» տարածքներ են։ Բեռ, որից պետք է ազատվել։


Դե իսկ երջանիկ ապրելու համար ամեն մարդուն 4ք/մ էլ է բավական։ Նարեկ Սամսոնյանի բանտախուցը՝ ապացույց։ Ո՞վ կասի, թե Սամսոնյանը գոհ չէ իր կյանքից։ Տեսեք, թե ինչ հրապարակումներ է անում բանտից…


«Իրական Հայաստա՞ն» էիք ուզում՝ կստանաք «իրական Հայաստան»։


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան


 

Պաշտպանության նախարարության վտանգավոր հնարքները
Հաջորդ նորություն next
 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել
14.01.2026
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել