15.01.2026
ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է
prev Նախորդ նորություն

Թրամփի իրանական գամբիտը

ԱՄՆ նախագահը նահանջի ճանապա՞րհ է պատրաստում: Թրամպը հայտարարել է, որ իրեն հայտնում են Իրանում սպանությունների դադարեցման մասին: Նա ասում է, թե կստուգի այդ տեղեկությունները: Նա ասել է, թե դրանք ստացել է հուսալի աղբյուրներից:


Թրամպի այս հայտարարությունը նշանակու՞մ է, որ նա այդպիսով փորձելու է արդարացնել Իրանին չհարվածելը, թե՞՝ սիմվոլիկ հարվածելը, ինչպես կարծում են շատերը:


Կրկնեմ, ինքս վստահ եմ, որ Թրամպը բոլորովին չի ցանկանում Իրանի հետ ռազմական կոնֆլիկտ: Բայց նա գտնվում է այդ կոնֆլիկտի շահառու ուժերի ուղիղ եւ անուղղակի, ինչպես ասում են՝ «հիբրդիային» ազդեցության կամ ներգործության դաշտում, ստիպված լինելով մանեւրել այդտեղ:


Գոնե առայժմ նրա մոտ դա ստացվում է «այնքանով, որքանով»:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

«Իրական Հայաստան»՝ առանց իրական տարածքի
Հաջորդ նորություն next
 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել
14.01.2026
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել