15.01.2026
«Իրական Հայաստան»՝ առանց իրական տարածքի
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարության վտանգավոր հնարքները

Պաշտպանության նախարարից ճշտում են, թե ինչո՞ւ է 2026 թվականի ռազմական բյուջեն 2025 թվականի համեմատ 15-16%-ով նվազել, ասում է` գիտեք, 2018 թվականի համեմատ 1.1 մլրդ դոլարով ավելացել է:


Այդպես լավ չի. համեմատեք 2008-ի, հետո 1998 թվականի ռազմական բյուջեի հետ: Միայն խուսափեն նախորդ տարվա համեմատ ռազմական բյուջեի նվազման արձանագրումից:


Ի դեպ, երբեք չմոռանաք, որ նույն 98-ին կամ 2018-ին ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացված չէին, իսկ Արցախը` հայկական էր:


Դե նույն կերպ համեմատեք, օրինակ` ՀՀ-ն զինամթերքը 2018-ին կամ դրանից առաջ ի՞նչ գնով էր ձեռք բերում և որքան են հիմա դրանց միջազգային գները:


Կամ ՀՀ-ի գնած սպառազինության, ռազմական տեխնիկայի գները դրանց միջազգային արժեքներից ի՞նչ տարբերությամբ էին գնվում և ի՞նչ ծավալի անվճար զենք ու պահեստամասեր են ստացվել:


Եվ վերջում կրկին գամ հիմնական հարցադրմանը, ինչո՞ւ է ռազմական բյուջեն նախորդ տարվա համար 15-16%-ով (եթե չեմ սխալվում շուրջ 100 մլրդ դրամ) նվազել:


Շուրջբոլորը տարբեր բնույթի սպառնալիքներ են, երկիրը հետպատերազմյան վնասները չի հաղթահարել, բայց քանի որ հայտարարել են «խաղաղության» կառուցման կամ իրենց սիրած ձևակերպմամբ` նորոգման մասին, ապա ռազմական բյուջենն էլ կկրճատեն, պարտադիր ժամկետային ծառայությունն էլ, միայն մարդկանց պահեն այն պատկերացումների մեջ, թե հանգիստ եղեք` ամեն ինչ ավարտված է:


2018-20 թվականներին էլ էիք մարդկանց համոզում. տեսանք, թե ինչ եղավ:


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան

Անդրկուլիսյան դիվանագիտություն. կհաջողվի՞ Իրանին և ԱՄՆ-ին խուսափել ռազմական բախումից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը
15.01.2026
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը