14.01.2026
Բանակի համազգեստի «խառնաշփոթը»
prev Նախորդ նորություն

Հոգևոր ծառայություն տանող գնդերեցների նկատմամբ ճնշումների մասին ահազանգները մտահոգիչ են

Լրահոսում նկատեցի, որ բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցների նկատմամբ ճնշումների մասին ահազանգներ են հնչում:

Որքան ես եմ հասկանում, փորձ է արվում նրանց ներգրավել Մայր Աթոռի դեմ գործողություններում:
Թեմայի մեկ այլ անթույլատրելի մոտեցումն էլ` բանակի ղեկավարության` դրանում զինվորականների ներգրավածության հարցն է:

Այն, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողներն իրենց ղեկավարի ցուցումով ներգրաված են ուրացման քաղաքականության պրոցեսում ու իրենց խոսքով և գործունեությամբ դա դրսևորում են, տեսանելի է, սակայն մեկ այլ սպառնալիք է` զինվորականներին դրանում ներքաշելը:

Հուսով եմ` մանրամասները դեռ կիմանանք, իսկ ՊՆ-ն կպարզաբանի, թե ինչով է ընդհանրապես զբաղված: Թեև շատ բան արդեն պարզ է:

Չեմ կարծում, թե այսպիսի թշնամական գործընթացում մեծ թվով զինվորականներ կներքաշվեն, որովհետև նրանք լավ գիտեն ԶՈւ-ում հոգևոր ծառայության կարևոր դերն ու նշանակությունը, սակայն իշխանական կեղծ պատարագներին որոշ զինվորականների ներգրավածությունն արդեն վատ նախադեպ և բացասական սպասում է առաջացնում:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան