5.09.2025
Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից

Երեկվանից իշխանությանը հանգիստ չի տալիս Ադրբեջանի իրական մտադրությունների մասին իմ փաստարկված կարծիքը։ Այն ջուրն է գցում ՔՊ-ի իշխանության ֆեյքաբուծարանի ստեղծած «իրականությունը»։


Սա է ՔՊ-ի ոճը` կոծկել, թաքցնել իրականությունը, թիրախավորել, հայհոյել ու վիրավորել մարդկանց, ովքեր խոսում են փաստերով, աշխարհից ու մեր հասարակությունից թաքցնել իրականությունը ու թմրեցնել, որ որևէ մեկը չիմանան իրենց սխալների մասին:


Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, որի իրակագործման համար հատուկ ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» համայնք ՀԿ, որի ղեկավարը պատգամավոր է: Ընդ որում, այդ կառույցը ստեղծվել է հենց Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով ու հենց այն նպատակի համար, որ դա ներկայացնի` իբրև հասարակական միավոր, որ թաքցնի իշխանության ուղիղ առնչությունը այդ միավորին, որ ստեղծի հումանիտար շղարշ ու այդպես առաջ տանի իր զավթողական ծրագրերը: Զուգահեռ, շարունակվում է ռասիզմի ու թշնամանքի պետական քաղաքականությունը մեր նկատմամբ:


Հ.Գ. ՔՊ-ի այսօրվա խուժանի պահվածքով որոշ պաշտոնյաներին` միայն նման լկտի բառապաշարի էլ ընդունակ եք, ամեն երկրորդ բառը հայհոյանք կամ վիրավորանք է, բայց չփորձեք մոլորեցնել մեր ժողովրդին, չեք կարողանալու ձեր կեղտոտ բառապաշարով կոծկել երկրի կառավարման ձեր ձախողումները:

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյան


 

 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը