19.10.2025
Էրդողանը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ խաղաղությունն արդեն եկել է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից

Ադրբեջանը չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ադրբեգանագետ Տաթևիկ Հայրապետյանը։


«"Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է, մեր հայրենակիցների միջազգային իրավունքներին համահունչ պահանջ և ոչ միայն Ադրբեջանի, այլև հայ ժողովրդի շահերին համապատասխանող հարց։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է"։ Սա երեկ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումը կրող համայնքի ղեկավարը, ով նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է։ Մինչդեռ ՀՀ իշխանական քարոզչամեքենան փորձում է հայ հասարակությանը համոզել՝ կեղծ լուրեր տարածելով, թե իբր Ադրբեջանը հրաժարվել է իր զավթողական ծրագրերից։ Սակայն ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ շարունակում են անթաքույց բարձրաձայնել այդ ծրագրերը, որոնց չտեսնելը, չգիտակցելը և ժամանակին չկանխելը լուրջ ռիսկեր է պարունակում»։

ԱՄՆ-ից հյուրեր են գալու՝ քննարկելու 42 կմ միջանցքի «գործարկման քարտեզը». ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան