6.09.2025
Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանց
20.02.2025
Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին

Իրական Հայաստանն այն էր, որի հիմքերը դրվեցին 1990-91թթ-ին՝ 88-ի համազգային շարժման արժեքային հիմքերով: Նիկոլ Փաշինյանն այդ Իրական Հայաստանի գերեզմանափորն է՝ իր նախապատերազմյան և հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականությամբ: Երբ ԱՄՆ- Ռուսաստան բարձր մակարդակի շփումները լավատեսության որոշակի հիմքեր են ստեղծում, Փաշինյանը դարձյալ արկածախնդիր հաշվարկներ է կառուցում, որոնք հակոտնյա են միջազգային զարգացումների համատեքստին և որևէ աղերս չունեն մեր պետականության և նրա շահերի հետ: Նրա «գաղափարախոսական ուղերձը» Արևմուտքի նեոլիբերալ շրջանակների կողմից անտերության մատնված մեկի բացահայտ առաջարկությունն է Թուրքիային ու Ադրբեջանին: Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին՝ «Իշխանություն՝ ադրբեջանական ենթապետություն դառնալու դիմաց»: Համազգային շարժման տարեդարձի շեմին, Փաշինյանն, ըստ էության, առաջարկում է ապամոնտաժել մեր Հանրապետությունը: Մենք պարտավոր ենք ընդունել այս մարտահրավերը՝ Հայաստանի իշխանությունից հեռացնելով Ալիևի փոխանորդին: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց