Եթե պայքարը չհաջողեց, մի քանի ամսից հայկական պետականությունից մնալու է թուրքական կախյալ նահանգ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: "Եթե պայքարը չհաջողեց, աննախադեպ բռնապետություն է հաստատվելու։ Եթե պայքարը չհաջողեց, մեր երկրում հայ մարդու համար ապրելն էլ ավելի անտանելի է դառնալու։ Եթե պայքարը չհաջողեց, բոլոր նրանք, ովքեր գիտակցում են վիճակը, բայց ինչ որ պատրվակով չեն ելել պայքարի, հանցակից են։ Պայքարի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիցս։ Այսօր, 15:00-ին, Բաղրամյան պողոտա",- գրել է նա։