Հետաքրքիր իրողություն ունենք այսօր. պոպուլիզմի ազդեցության և ցածր գիտակցական մակարդակում գտնվող հանրույթին խաբելու հիմքով իշխանության եկածները ներկայումս վախենում են ձևավորված շարժումից, քանի որ այն հոգևոր (ոչ հոգևորական) բնույթի է, իսկ այդ իրողության հետ նրանք ոչինչ անել չեն կարող: Այս մաիսն գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:"Եթե նախկինում ատելության, խառնակչության հիմքով կարողանում էին հասնել հաջողության, հիմա հասկանում են, որ դա չի ստացվում: Դրսի մասով էլ խնդիրներ ունեն և դա հստակ տեսանելի է:Հույսները միայն բիրտ ուժն է: Ուժ, որի դեմ կարող է կանգնել ոչ պակաս կենսունակ ուժ, կազմակերպած, պրոֆեսիոնալ, մինչև վերջ գնացող մի տարբերությամբ՝ առանց աշխատավարձից զրկվելու վախի, այլ բարոյական ու արժանապատվության հիմքով: Մայիսի 9-ի հանրահավաքը հենց այդ մասին էր:Ի դեպ, սրանք էլ տեսնում են, որ ուժայիններն էլ են սպասում եմ մի կայծի, որ անցնեն հոգևորի կողմը, քանի որ իրենք էլ են զզվել այս ամենից:Մի եղեք վախկոտ",- գրել է քաղաքագետը: