Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը. Լևոն Ջավախյան
ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇՈՒՆԸ
Էս իշխանությունների ամենամեծ թշնամին Ռուսաստանն է։ Հանձին Սամվել Կարապետյանի ՔՊ֊ն տեսնում է Ռուսական ագենտի։ Մեր տարածաշրջանում Հայաստանյան ընտրություններին միջամտելու գործում առկա է երկու ուժ։ Դա Թուրքիան է և Ռուսաստանը։ Էն ինչ իշխանությունները բարձրաձայնում են` արևմտյան կողմնորոշում, սուտ է,, այդպիսին գոյություն չունի։ Արևմուտքը ամեն կերպ ՔՊական իշխանություններին հորդորում է հնարավրինս գնալ զիջումների հանուն Թուրքիայի և Ադրբեջանի շահերի։ Արևմուտքը մեր տարածաշրջանի կիզակետում առկա է Թուրքիայի դեմքով։ Արևմուտքը թքած ունի Հայաստանի վրա։ Նրա գերագույն շահը ռուսներին այս տարածաշրջանից քշելն է։ Հայաստանը նրանք Հարավային Կովկասում ,փաստորեն, դիտում են որպես մի յուրահատուկ սայթակուն օճառ, որի վրա կանգնած է Ռուսաստանը։ Այս տարածաշրջանում Ռուսաստանի շահը պահանջում է այն ամենի հակառակը, որ թելադրում է Թուրքիան` ապավինելով Սրևմուտքին։ Այսինքն` զարկ տալ Հայոց ինքնությանը, ազգային արժանապատվությանը, տնտեսական և ռազմական հզորությանը, սահմանների անխախտելիությանը և երկրի անվտանգությանը։ Այդ ամենին նա միտված է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ տածած սիրով, այլ կայսրապաշտպան իր շահով , որպեսզի Հարավային Կովկասում սպառնացող վտանգի ատջև ունենա հուսալի պատնեշը։ Մի հանգամանք, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին։
Ես իմ ձայնը տալու եմ Սամվել Կարապետյանին։
Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը…
Լևոն Ջավախյան