Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին` Ջենգիզ Էրին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականում երեկ հրապարակվել է մի հոդված, որը վերնագրված է «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը, ապա շարունակում. "Հոդվածում նշվում է, որ իբր թե հենց հայերը` սփյուռքի օժանդակությամբ սպանելու են Բագրատ սրբազանին, ու մեղքը գցեն Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա: Սա, փաստացի, կարելի է համարել տեղեկատվական արշավ Բագրատ սրբազանի և նրա գլխավորությամբ սկսված ժողովրդական շարժման դեմ, ինչպես անթաքույց սպառնալիք` հաշվի առնելով պարբերականի սեփականատիրոջ անձը",- գրել է Գեղամյանը: