24.12.2024
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան. Չալաբյան
05.06.2024
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան. Չալաբյան

Երեկ գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան, և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ, արդյունքում մեր պայքարի ընկերներից երկուսը անհիմն և ապօրինի որոշումներով ազատազրկվել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Նա հայտնել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանը երեկ ենթարկվել է երկու ամսով տնային կալանքի (ընդ որում կալանքը տնայինով է փոխարինվել միայն այն պատճառով, որ նույն օրը Մեսրոպի երրորդ զավակն էր լույս աշխարհ եկել), իսկ Գնել Պետրոսյանը դատապարտվել է մեկ ամսով կալանքի և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Իմ զորակցությունն եմ հայտնում Մեսրոպին և Գնելին, որոնց հետ պատիվ եմ ունեցել մասնակցել շարժմանը նրա առաջին օրերից, և որոնք ողջ այս ընթացքում աննկուն շարունակել են պայքարը: Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման: Մինչ այդ, կամք ու կորով եմ ցանկանում մեր ընկերներին՝ անցնելու այս փորձության միջով, և նոր ուժով վերադառնալու շարժման շարքերը»,- գրել է Ավետիք Չալաբյանը։