Երբ Փաշինյանը պնդում է, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն՝ անուղղակիորեն խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է: Վաղուց օրինաչափություն է դարձել, որ Փաշինյանը գեղեցիկ փաթեթեավորումներով մեր հասարակությանը հրամցնում է ադրբեջանական թեզեր ու պահանջներ: Փաշինյանին իշխանությունից հեռացնելն այլևս ոչ միայն ներքաղաքական անհրաժեշտություն է, այլ իմպերատիվ, որը բխում է պետություն ունենալու մեր ցանկությունից: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց