22.04.2026
«Իրաքյան սցենարի» տապալումը
prev Նախորդ նորություն

Իրանի դեմ նախիջևանյան ճակատ բացելու երրորդ ուժերի փորձը

Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների սահմանափակ գրոհը տարբեր սցենարային զարգացումների մասին քննարկման նյութ դարձավ:


Եթե դա իրականում իրանական օպերացիա էր, ապա ուղղված է եղել ամերիկյան-իսրայելական ռազմական օբյեկտի ոչնչացմանը:


Տարբեր առիթներով նշել եմ, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքը մշտապես պլացդարմ է համարել` Իրանի դեմ հետախուզություն տանելուց մինչև այլ օպերացիաներ:


Սակայն այս օրերին, ինչ երկրի տարածքում էլ Իրանը թիրախ է խոցել` ամերիկյան ռազմաբազա կամ ռադարային համակարգ, դա որևէ ձևով չի հերքել:


Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում: Ակնհայտորեն կան երկրներ, որոնք շահագրգռված են Ադրբեջանից ճակատ բացելուն և այս գործողությունները կարող են դրանով պայմանավորված լինել:


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

«Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը
Հաջորդ նորություն next
 Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»
21.04.2026
Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և պատրաստել է «նոր անակնկալներ»