5.03.2026
Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը. արդյո՞ք հարվածի տակ կհայտնվի Բաքու–Ջեյհան գազամուղը
prev Նախորդ նորություն

Նախիջևանի օդանավակայանին հասցված իրանական հարվածը նախնական դաս էր

Նախիջևանի օդանավակայանին հասցված իրանական հարվածի վերաբերյալ, անկախ պաշտոնական Թեհրանի սպասվելիք մեկնաբանությունից, որն, ի դեպ, կարող է լինել ժխտողական, իրանական տելեգրամյան որոշ ալիքներով ստեղծվում է պատում (նարատիվ), որ ԱԹՍ-ով հարվածն իրականացվել է նպատակաուղղված։


Ըստ այս պատումի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փորձ է կատարվել նշված օդանավակայանը օգտագործել Իրանի հյուսիս-արևմուտքի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու նպատակով։


Այս պահին պարզ է մի բան. չնայած Բաքվի բարբարոսական վարչախմբի մեծից փոքր պաշտոնյաների «զայրութի» և պոռոտախոսության մակարդակին, սա նախնական դաս էր, որն, անկախ ամեն ինչից, արդեն իսկ տրվել է։


Իրանագետ Վարդան Ոսկանյան