7.03.2026
«Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը
prev Նախորդ նորություն

Խամենեիի ժառանգորդը Թրամփի աշխարհաքաղաքական հաշվարկներում

Հետաքրքիր է Թրամպի վերաբերմունքը Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի ընտրությանը: Նա պարբերաբար խոսում է այն մասին, թե ինքը պետք է մասնակցություն ունենա այդ հարցին, եւ անընդունելի է դիտարկում Ալի Խամենեիի որդու թեկնածությունը՝ որպես նրան փոխարինող:


Իրանը տեւական ժամանակ ձգում է այդ հարցում որոշման կայացումը: Պատճառաբանվում է անվտանգության նկատառումը, բայց հարց է առաջանում՝ միթե՞ հնարավոր չէ ապահովել երկրի գերագույն անձի անվտանգությունը: Այդ դեպքում որքա՞ն են ձգելու: Թե՞ այստեղ պատճառներն այլ են:


Իսրայելը հայտարարում է, թե ով էլ լինի՝ սպանելու են: Նկատենք, Թրամպի դիրքորոշման համեմատ կա տարբերություն: Թրամպը չի ասում, թե ով էլ լինի մեկ է: Նա ասում է՝ ես պետք է մասնակցություն ունենամ: Իսրայելը փաստորեն ասում է՝ ով էլ լինի մեկ է, սպանելու ենք:


Ըստ իս, ուշագրավ խճանկար է: Համարձակվում եմ ենթադրել, որ Թրամպը ըստ էության առաջարկում է գործարք, իր լեզվով ասած: Ո՞րն է դրա տրամաբանությունը, ըստ իս: Թրամպը կարծես թե ասում է, որ իր համար խնդիր է Խամենեիի որդու թեկնածությունը, որովհետեւ այն շատ սիլվոլիկ է եւ Թրամպին այդ ընտրությունը թույլ չի տա ունենալ իրավիճակից, իսկ իրականում փակուղուց՝ «հաղթական ելք»:


Եթե լինի այլ թեկնածու, չի լինի այդ ակնհայտ սիմվոլիկ խանգարող հանգամանքը եւ նա կարող է ասել, թե չեզոքացրեց Խամենեիի իշխանությունը, ոչնչացրեց այդ իշխանության ռազմական, հրթիռային, միջուկային պոտենցիալը, եւ «հաղթական դադարեցնում» է պատերազմը: Ըստ իս, սա է Թրամպի «հոգսը»:


Իրանը ձգում է հոգեւոր առաջնորդի ընտրությունը, ընդ որում մամուլի մակարդակով հայտնելով, որ պատճառն անվտանգության ապահովումն է: Իսկ արդյո՞ք պատճառը Թրամպի հնարավոր առաջարկի շուրջ քննարկումն է, Թրամպին «ելքի» հնարավորություն տալ-չտալը:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան