Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաեւ մյուս համայնքների վրա։Ինչ է տեղի ունենում։Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատները վայր դնելուց հետո, գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում, մինչեւ նոր ընտրություններն, այլ ՔՊ-ի անդամների եւ "համակիրների" միջեւ ներքին ընտրություններ է անցկացնում։Սա ՔՊ-ի կողմից, սահմանադրության ու պարզ բանականության տառին եւ ոգուն հակասող որոշում է։ Սա ակնհայտ իշխանության ուզուրպացիա է եւ, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում, ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ, կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյան