31.03.2025
Լուսանկարը` ՌԲԿ-ի
prev Նախորդ նորություն

Անդրանիկ Քոչարյանի որդին ազատվել է բանակից որպես գիտնական, բայց հայտնագործություններ չկան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ Ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լինելով ոլորտային հանձնաժողովի նախագահ, իր որդուն ազատել է տվել պարտադիր ժամկետային զինծառայությունից:


ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Լեւոն Քոչարյանը 2010 թվականից մինչեւ 15.06.2019 թվականն ունեցել է ուսումնական տարկետում, քանի որ ուսումնառել է բակալավրիատի, մագիստրոսական, ապա ասպիրանտական ծրագրով։ 2019 թվականի երկրորդ եւ 2020 թվականի առաջին զորակոչերի ընթացքում ստացել է տարկետում յուրաքանչյուրը հինգ ամիս՝ պայմանավորված առողջական վիճակով:


Այսինքն, Անդրանիկ Քոչարյանն իր որդուն սկզբում բանակից փախցրել է գիտության մեջ նվաճումների հիմքով, բայց հետո՝ առողջական:


Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե գիտական ինչ հետազոտություններ է արել, ինչ նվաճումների է հասել իր որդին՝ Լեւոն Քոչարյանը, սակայն հայրն այդպես էլ «չգաղտնազերծեց» եւ իրեն բնորոշ ամբարտավանությամբ՝ դուռը շրխկացրեց հարց տվող լրագրողի վրա»:


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


 


 

Փաշինյանը պետք է հեռանա. Հայաստանի անվտանգությունն ու արժանապատվությունն են վտանգված
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները