1.04.2025
Իրանի հզորացումը չի բխում ոչ Իսրայելի, ոչ էլ Թուրքիայի շահերից
prev Նախորդ նորություն

Միջպետական հայցերից չհրաժարվելու պահանջը անմիջապես վերաբերում ա ցանկացած հայի/ՀՀ քաղաքացու

Արցախցիների իրավունքների ու պահանջների մասին:


Արցախցիները (և ոչ միայն) պայքարում են ոչ միայն իրենց, այլ նաև ձեր իրավունքների համար։


Դա հասկանալու/ըմբռնելու/ համար միայն մեկ շատ պատկերավոր օրինակ։


Կոնկրետ միջպետական հայցերից չհրաժարվելու պահանջը անմիջապես վերաբերում ա ցանկացած հայի/ՀՀ քաղաքացու։


Հենց հիմա խախտվում են Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի բնակիչների իրավունքները․․․


Առաջարկում եմ վերհիշել Սև լճի մոտակայքում Ադրեջանի ԶՈՒ կողմից գերի ընկած հայ զինվորների գնդակահարության կադրերը (սեպ 2022 թ.):
+
Ջերմուկի հատվածում հայ կանանց խոշտանգումը ու սպանությունը։
...
Էդ ամենը Արցախում չէր, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հա՞շտ եք էդ ամենը մոռանալու/ներելու/«ջրելու» հետ։


«Մեղավորներին պատժելու համար» ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտ էին վավերացնում․․․ Հիմա արդեն չեն ուզում (ասել են, որ չուզեն), որ մեղավորները պատժվեն:


N.B. Իսկ դա նշանակում ա, որ Ադրբեջանին ոչ մի բան (պոտենցիալ Նյուրնբերգը/Հաագան) չի կանգնացնում նույնը կրկնել նորից ու նորից։


Իսկ հաջորդը ո՞ւմ խախտվող իրավունքն ա լինելու։


Թուրքագետ Վարուժան Գեղամյան

Արցախցիները կրողն են այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր մեր երկրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն