14.05.2025
Նախարար. Պաշտպանության ոլորտի բյուջեի ավելացում 2017 թվականին չի սպասվում
31.10.2016
Նախարար. Պաշտպանության ոլորտի բյուջեի ավելացում 2017 թվականին չի սպասվում

Պաշտպանության ոլորտի բյուջեի ավելացում 2017 թվականին չի սպասվում: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Վերջինս նշեց, որ բյուջեի մեծ ավելացում չի ակնկալվում, իսկ ինչ նախատեսվում է՝ բնականոն աճի շրջանակներում է. «Մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական պատրաստվածության և սպառազինության հետ, ինչպես նաև ներսում սպառազինության վրա գումարների ավելացման առումով: Սա պաշտպանության նախարարության քաղաքականությունն է և այդ քաղաքականությունը պահվելու է հաջորդ տարի ևս»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ այս պահին ԱԺ պաշտպանության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում է փակ քննարկում՝ նվիրված ոլորտին 2017 թվականի պետական բյուջեի հատկացումներին: