14.05.2025
ԱԳՆ. Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
04.11.2016
ԱԳՆ. Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, մտքեր են փոխանակվել փախստականների հոսքի և նրանց ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ: Նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։ Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: