7.07.2025
Լուկյանով. Ժողովրդավարության տարածման ամերիկյան դարաշրջանն ավարտված է
30.01.2017
Լուկյանով. Ժողովրդավարության տարածման ամերիկյան դարաշրջանն ավարտված է

ՌԴ–ի ազդեցությունն աշխարհում մեծանում է, սակայն ոչ թե հակամատությունների պատճառով, այլ օբյեկտիվորեն։Երբ աշխարհը դառնում է գերբնակեցված այնպիսի կարևոր խաղացողներով, ինչպիսին ՌԴ–ն է, որն ունի մեծ ներուժ տարբեր ոլորտներում, Մոսկվան դառնում է պահանջված։ Այդ մասին «eurasia.expert»–ի հետ զրույցում հայտարարել է «Россия в глобальной политике» հանդեսի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։ Նա նշել է, որ երբ չկա մեկ գլոբալ ռեգուլյատոր, անհրաժեշտություն է ծագում տարբեր ռեգուլյատորների`այդ թվում ՌԴ–ի, որոնք միմյանց հետ պայմանավորվում են։ Այդ առումով ԵԱՏՄ–ի ստեղծումը շատ կարևոր է։ Ըստ նրա, Եվրասիան արդեն անհնար է պատկերացնել առանց Չինաստանի գործոնի ու ԵԱՏՄ–ը պետք է դա հաշվի առնի։ Նրա խոսքով, գլոբալ տեկտոնական փոփոխությունների հետ միասին փոխվում է նաև ԱՄՆ–ի քաղաքականությունը։ Վաշինգտոնն ի դեմս Թրամփի այլևս ժողովրդավարություն չի տարածելու եվրասիական տարածքում։ Ամերիկան անելու է այլ բաներ, որոնք կարող են դուր չգալ, սակայն ժողովրդավարությունն առաջ չեն մղելու`այդ փուլն ավարտվել է։ Լուկյանովը նշել է, որ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հարաբերությունները բարդ են ընթանալու`լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու տրանսատլանտյան կապերում ու ԵՄ–ի ներսում։ Քաղաքագետը հավելել է, որ ԵՄ–ում որոշակի ներքին լարվածություն կա, քանի որ նրանք հույս ունեին իրենց խնդիրները լուծել ԱՄՆ–ի հաշվին։