24.11.2024
Կտեղծվի «Գեոկոսմոս» ՓԲԸ՝ «Ռոսկոսմոս»-ի և այլ ընկերությունների հետ համագործակցության համար
prev Նախորդ նորություն

Երկաթուղային բլեֆ. ՀՀԿ-ականի խոսքով՝ ՀՀ-Իրան երկաթգծի շինարարությունը տնտեսապես ձեռնտու չէ

Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը այս պահին տնտեսապետ ձեռնտու չէ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:


Նշենք, որ հայտարարությունը հնչել է 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, երբ հարց է հնչել, թե ի՞նչ նախադրյալներ կան այդ երկաթուղու շինարարության համար ֆինանսական միջոցներ հայթայթելու առումով: Ըստ Մինասյանի՝ Հայաստանը չունի այնպիսի հնարավորություններ, որպեսզի իր միջոցներով նման քաղաքական ծրագիր իրականացնի:


«Իհարկե, կան երկրներ, որոնք կարող են աջակցել նման երկաթգծի կառուցմանը, բայց այսօր այդպիսի առաջարկներ մենք չունենք: Տնտեսական առումով հաշվարկներն այնպիսին են, որ մեծ ներդրումները չեն կարող ապահովել այն եկամուտները, որ ծածկեն այդ ծախսերը»,- ասել է հանրապետական պատգամավորը:


Ավելին՝ նա վստահություն է հայտնել, որ Հյուսիս-Հարավ մայրուղին մեծապես կարող է փոխարինեն այն խնդիրներին, որոնք պետք է լուծվեր Հայաստան-Իրան եկթաուղու կառուցմամբ:


Հիշեցնենք, որ Հայաստանը Իրանին կապող երկաթուղու գաղափարը ծնվել է 13 տարի առաջ, իսկ 9 տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, թե առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է կառուցել այն։ Այս ընթացքում բոլոր կառավարությունները  փորձել են ներդրողներ գտնել, այդ թվում նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Չինաստան կատարած այցի ժամանակ հնչել էր, թե Չինաստանը հետաքրքրված է Իրան–Հայաստան երկաթուղու ներդրումային ծրագրրով: Իսկ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը հավաստիացնում էր, որ քննարկվում է միանգամից երեք ներդրողի մասնակցության հարցը: Հայաստանյան իշխանությունները միշտ մեծ կարևորություն են տվել այս հավակնոտ նախագծին, սակայն երբևէ հստակ ժամկետներ, ներդրողներ և այլ մանրամասներ դրա կյանքի կոչման շուրջ այս տարիների ընթացքում չեն հնչել, ինչի արդյունքում հայաստանյան ԶԼՄ-ներն այս նախագիծը կնքել են «երկաթուղային բլեֆ»: