25.11.2024
ԱՄՆ գլխավոր դատախազը հերքել է Թրամփի նախընտրականի և ՌԴ կապերի մասին ստելու մեղադրանքները
prev Նախորդ նորություն

Մեդվեդեւը կիսվել է Թրամփի հետ շփման տպավորություններով է

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը պատմել է, որ Մանիլայում ASEAN-ի 50-ամյակին նվիրված ընթրիքի ժամանակ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես առաջին անգամ նման միջոցառման ժամանակ ԱՄՆ գործող նախագահի հետ հանդիպեցի: Դոնալդ Թրամփը նստած էր համարյա իմ կողքին», - լրագրողներին ասել է նա:

Վարչապետը ամերիկացի առաջնորդին բաց եւ բարյացակամ մարդ է անվանել, որի հետ կարելի է խոսել տարբեր թեմաներով: Նա նշել է, որ իրենք քննարկել են պետությունների երկկողմ հարաբերությունների պատմությունը եւ խոսել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին:

Մեդվեդեւը հավելել է, որ պետությունների հարաբերությունները վատթարանում են եւ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հասել են ամենացածր կետին: Նրա խոսքով՝ պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ, Վաշինգթոնը Մոսկվային հայտարարում է ոչ միայն հակառակորդ, այլեւ թշնամի:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն Ռուսաստանին աշխարհի ամենաբարդ ճգնաժամերի հարցերով՝ ահաբեկչության դեմ պայքարի եւ Կորեական թերակղզում տիրող իրավիճակի, ակտիվորեն համագործակցելու կոչ է անում: Վարչապետն այդ դիրքորոշումը «առնվազն ոչ հետեւողական» է անվանել: