24.11.2024
Հայաստանում ստեղծվում են պայմաններ արևային էներգիան ջեռուցման նպատակով օգտագործելու համար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն 2008-2014թթ-ին շուրջ կես միլիարդ դոլարի գրանտ ու գույք է ստացել ԵՄ-ից ու ԱՄՆ-ից

Ազգային Ժողովի Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Facebook-յան իր էջում գրառել է, թե 2008-2014թթ-ին ՀՀ կառավարությունը ինչ գրանտներ ու գույք է ստացել Ճապոնիայից, Եվրոպական կառույցներից ու ԱՄՆ-ից:


Դրանք են՝ 
• Ատոմակայանը՝ $120 մլն.:


• ՄԻՊ-ը՝ $1 մլն.:


• Արդարադատության նախարարությունը՝ մոտ $25 մլն.:


• ԱՎԾՆ-ն՝ $2 մլն. (անգամ մարդահամարը գրանտով է արվել):


• ԱԻՆ-ը՝ $10 մլն.:


• Բնապահպանության նախարարությունը՝ $40 մլն.:


• Առողջապահության նախարարությունը՝ $4,2 մլն.:


• Մշակույթի նախարարությունը՝ $2 մլն.:


• Գյուղատնտեսության նախարարությունը՝ գրեթե $8 մլն.:


Ոստիկանությունը միայն ԱՄՆ-ից ստացել է ավելի քան $5,5 մլն. գույք: Իսկ Պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից ստացել է $36 մլն. գույք: Անգամ Ազգային ժողովն է $1,5 մլն. գրանտ ստացել Հարավային Կորեայից:


Արտակ Զեյնալյանի խոսքով, այս ցուցակում չկան ԵԱՀԿ-ի, ՎԶԲ-ի, Հնդկաստանի, Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Համաշխարհային բանկի և մի շարք այլ կառույցների հատկացված գրանտները:

«Գումարային առումով, 2008-ից 2014 թթ Կառավարությունը ստացել է շուրջ կես միլիարդ դոլարի գրանտային աջակցություն, որի 80 % ԵՄ-ից և ԱՄՆ-ից»,- հավելել է պատգամավորը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծի ԱԺ-ում քննարկումների ժամանակ պատգամավորներից ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ օրինագծի դեմ բողոքող ուսանողներին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամից, ավելի հայտնի՝ «Սորոսի» հիմնադրամից դրամաշնորհ են հատկացրել, որ վարկաբեկեն «Ազգ-բանակ» հայեցակարգը, որի մաս է կազմում նաեւ այս օրինագիծը:


Նրա խոսքով, «Հանրային օրակարգ» ՀԿ-ն «Սորոս» հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար գրանտ որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի «Ազգ-բանակ» հայեցակարգը։


Նույն ամբիոնից նրան պատասխանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, նշելով, որ Հայաստանը ժողովրդի թշվառության առումով վատ վիճակում է, այդտեղ մեծ տեղ ունի միլիտարիզացիան՝ ռազմականացվածության չափը:


«Ռազմականացման դեմ իրականացվող քարոզչությունը կամ ազատություն արտահայտելու հասարակության պահանջը պետական շահի բաղկացուցիչ մասն է: Դրա համար քարոզչություն իրականացրած դոնոր կազմակերպության վերաբերյալ հնչեցնել նման կարծիքներ, չի բխում ՀՀ շահերից»,- ասաց «Ելք»-ի պատգամավորը։


Զեյնալյանը կոչ արեց ուսումնասիրել՝ ՀՀ-ում ամենաշատ գրանտ ով է ստացել, եթե ոչ Հայաստանի կառավարությունը և ՀՀ բյուջեն: «ՀԿ-ներին անվանակոչել գրանտակեր, երբ դուք ՀՀ-ն եք ներկայացնում ու ամենաշատն եք ստացել, կարծում եմ, ազնիվ ու արդար չէ։ Այս կազմակերպությունները փակելու կոչերը եթե ոչ ռասիստական են, ապա գոնե դեմ են ՀՀ շահերին»,- հավելեց պատգամավորը։