8.06.2025
Իրանի ԱԳՆ խոսնակը «խորհուրդ է տալիս հայերին լինել ավելի ուշադիր»
prev Նախորդ նորություն

Սիրիայում երկարաժամկետ կայունացման համար ավելի շատ ջանքեր է անհրաժեշտ գործադրել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում երկարաժամկետ կայունացման համար ավելի շատ ջանքեր է անհրաժեշտ գործադրել: Այդ մասին Սոչիում իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է նա, հաղորդում է RT-ն:

«Ահաբեկիչների դեմ պայքարում հասած հաջողությունների ֆոնին մենք պարոն նախագահի հետ համակարծիք ենք, որ Սիրիայում երկարաժամկետ կայունացման համար ավելի շատ ջանքեր է անհրաժեշտ գործադրել: Նախեւառաջ քաղաքական գործընթացի կարգավորման հարցի առաջխաղացման, հակամարտությունից հետո սիրիացիներին վերկանգնվելու աջակցության համար»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի աշխատանքը, որպես Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներ, շարունակում է տալ իր արդյունքները:

Փորձագետ. Անկարան պետք է ի վերջո ընդունի Սիրիայում ՌԴ–ի մշտական ներկայության փաստը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին