25.11.2024
ՌԴ-Թուրքիա հարաբերությունները «գրեթե ամբողջ ծավալով» վերականգնվել են. Պուտին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պաշտպանության նախարարը Ս-400-ի ձեռքբերումը Թուրքիայի ինքնիշխան գործն է համարում

Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը Անկարայի ինքնիշխան գործն է: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա Թուրքիայի ինքնիշխան որոշումն է: Իհարկե, հստակ է, որ սա համատեղելի չէ ՆԱՏՕ-ի սպառազինությանը: Այնպես որ, նրանք ստիպված կլինեն դա քննարկել, եթե պետք է դրանով առաջ ընթանան»,- ասել է Մեթիսը:

Մոսկվան եւ Անկարան համաձայնություն են ձեռք բերել ռուսական Ս-400 համալիրներ Թուրքիա մատակարարելու հարցում եւ պայմանագիր են ստորագրել, սեպտեմբերին հայտնել էր Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Ս-400-ի համար առաջին վճարումը կատարել է: