25.11.2024
ԱՄՆ պաշտպանության նախարարը Ս-400-ի ձեռքբերումը Թուրքիայի ինքնիշխան գործն է համարում
prev Նախորդ նորություն

Պակիստանը որոշել է Թուրքիայից «Աթաք» ուղղաթիռներ գնել. թուրք պաշտոնյա

Պակիստանը որոշել է 30 միավոր թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ գնել Թուրքիայից և առաջիկա օրերին կողմերը նախատեսում են պայմանագիր ստորագրել:


Այս մասին նոյեմբերի 12-ին Ռազմիֆոյի փոխանցմամբ հայտարարել է թուրքական TAI ավիաշինական ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի վերջին Պակիստանի վարչապետ Շահիդ Հաքան Աբբասին Թուրքիա այցի ընթացքում անձամբ է փորձարկել թուրք-իտալական «Աթաք» հարվածային ուղղաթիռը: Բացի այդ, պակիստանյան մամուլը այս ուղղաթիռների գնման վերաբերյալ Պակիստանի իշխանությունների մտադրության մասին հայտնել էր դեռևս այս տարվա հունիսին։

Նշենք, որ ներկայում Թուրքիայի ցամաքային զորքերում կա 24 միավոր «Աթաք» հարվածային ուղղաթիռ: Բացի այդ, թուրքական ընկերությունը նպատակ ունի «Աթաք» ուղղաթիռի հիման վրա նոր՝ «Աթաք-2» հարվածային ուղղաթիռների արտադրություն սկսել:

T-129 «Աթաք» ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։