12.07.2025
Իրանի հոգեւոր առաջնորդը Հասան Ռոհանիին հաստատել է նախագահի պաշտոնում
03.08.2017
Իրանի հոգեւոր առաջնորդը Հասան Ռոհանիին հաստատել է նախագահի պաշտոնում

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Հասան Ռոհանիին հաստատել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի Թեհրանում, իմամ Խոմեյնիի մզկիթում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով PressTV-ն։Արարողությանը ներկա են եղել իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորներ, Իրանի Դիտորդական խորհրդի անդամներ, բարձրագույն ռազմական հրամանատարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ այդ պահից սկսվում է Ռոհանիի պաշտոնավարման նոր ժամկետը։ Օգոստոսի 5-ին Մեջլիսի շենքում տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ 68-ամյա Հասան Ռոհանին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում։