Ադրբեջանն Իրանին կես միլիարդ դոլար է տրամադրում Ռեշտ–Աստարա երկաթգծի շինարարության համար, ինչը թույլ կտա Բանդար–Աբբասը միացնել ՌԴ–ին։ Դա չհաշված 60 միլիոն դոլարը, որն Ադրբեջանը ներդրել է Բաքու–Աստարա երկաթծի շինարարության համար։ Այդ մասին Mehr–ի հետ զրույցում հայտարարել է Իրանի երկաթգծի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Աբբաս Նազիրին։Այդ ամենը տեղի է ունենում Հյուսիս–Հարավ երկաթգծային միջանցքի շրջանակներում։ Իրանը նախատեսում է կյանքի կոչել երկաթգային բեռնատար միջանցքները։