12.07.2025
Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում ՆԱՏՕ-ի համար. Մայքլ Փենս
31.07.2017
Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում ՆԱՏՕ-ի համար. Մայքլ Փենս

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ Ռուսաստանը պառնալիք է հանդիսանում ՆԱՏՕ-ի համար։ Այս մասին նա հայտարարել է Բալթյան պետությունների նախագահների հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի դաշնակից-պետությունների համար, և ԱՄՆ-ը կանի ամեն բան դրա կանխման համար»,-նրա խոսքերն է մեջբերում Interfax-ը։Փենսը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս է հայտնել։Նա երախտագիտություն է հայտնել Էստոնիային ՀՆԱ 2 տոկոսը պաշտպանության մեջ ներդնելու մասին ՆԱՏՕ-ի չափորոշիչը կատարելու համար, և գոհունակություն արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ Լատվիան ու Լիտվան խոստացել են հասնել այդ նպատակին հաջորդ տարի։Բալթյան երկրների նախագահները երախտագիտություն են հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։Ավելի վաղ Փենսը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում Ռուսաստանի վարքի փոփոխման հույս ունի։