Կատարն իր տարածքում Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է սկսել: Այդ նպատակով Թուրքիայի զինված ուժերը հուլիսի 22-ից սկսած տարբեր զինատեսակներ են ուղարկել Կատար:Զորավարժությանը մասնակցելու է Կատարի թուրքական ռազմաբազայում ծառայություն անցնող 250 զինվոր: Օգտագործվելու է 30-ից ավել զրահապատ մեքենա: Զորավարժությանը մասնակցելու են նաև ռազմածովային ուժեր: Մասնավորապես Կատարի մայրաքաղաք Դոհա է ուղարկվել «Gokova» տեսակի ռազմական հածանավը։