19.06.2026
Սահմանադրական դատարանը որոշում կընդունի դիմումի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո
prev Նախորդ նորություն

Մշակութային միջոցառում Բյուրականի աստղադիտարանում

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը՝ նվիրված Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին և Բյուրականի աստղադիտարանի Առաջին բյուրականյան շրջահայության լուսաթիթեղների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում ընդգրկվելու 15-ամյակին:

Միջոցառմանը, որը կազմակերպվել է աստղադիտարանի հետ համագործակցաբար, մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների դիվանագետներ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Դավիթ Կարապետյանն իր խոսքում նշել է, որ վերոնշյալ հոբելյանները ոչ միայն ընդգծում են Հայաստանի՝ աստղագիտության և գիտական հայտնագործությունների ոլորտում ձեռք բերված ակնառու նվաճումները, այլև փաստում են մի ժառանգության մասին, որը հատել է ազգային սահմանները՝ նպաստելով մարդկության հավաքական գիտելիքի և մշակութային ժառանգության հարստացմանը։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է Բյուրականի աստղադիտարանի դերը՝ որպես հայկական գիտական մտքի և նվաճումների խորհրդանիշ, և նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարիներից աստղադիտարանում կատարված հայտնագործությունները փոխակերպել են տիեզերքի մասին մեր պատկերացումները և էական ներդրում ունեցել աստղագիտության զարգացման գործում։

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջայց են կատարել աստղադիտարանում՝ ծանոթանալով դրա պատմությանը, գիտական ձեռքբերումներին և աստղագիտական հետազոտություններին։ Մասնակիցներն այցելել են Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, աստղադիտակներ, ծանոթացել աստղադիտարանի գործունեությանն ու դիտողական գործիքներին, ինչպես նաև աստղագիտության ոլորտում միջազգային գիտական համագործակցության խթանման գործում Հայաստանի ներգրավածությանն ու նախաձեռնություններին։

ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը այսօր մուտք կանի ՍԴ
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն