25.11.2024
Որևէ թեկնածու ՀՀԿ-ից այլևս չի կարող լինել ՀՀ-ում վարչապետ. թավշյա հեղափոխության առաջնորդ
prev Նախորդ նորություն

Կարապետյանի եւ Փաշինյանի միջեւ բանակցությունները չեղարկվել են. ՀՀԿ-ն ԳՄ-ի նիստ է հրավիրել

Վաղը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա:


Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:


«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Ավինյանը:


Նշենք, որ ըստ VERELQ-ին հասած տեղեկությունների այժմ ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Հավանաբար քննարկվում է հենց Փաշինյանի հետ ապրիլի 25-ի բանակցությունների կամ նրա ղեկավարած շարժման ապագա գործողությունների խնդիրը: 


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչեւ ՀՀԿ-ի հետ բանակցությունների եւ դաց արդյունաքում իշխանության ամբողջական փոխանցման ավարտը Հայաստանում պետք է շարունակվեն ընդդիմության հանրահավաքները: