Թուրքիայի կողմից Ինջերլիք և Քյուրեջիկ ռազմակայանների փակումն ԱՄՆ-ի համար կնշանակի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սառեցում, ինչն իր հետ կբերի քաղաքական, ռազմական, բյուջետային ծախսեր Անկարայի համար: Այդ մասին հայտարարել է փորձագետ Յուլիա Կուդրյաշևան: Ըստ նրա, եթե ռազմակայանը փակվի, ապա դա նշանակում է Դաշինքի և Թուրքիայի միջև հարաբերությունների սառեցում: Նա հավելել է, որ առանց ՆԱՏՕ-ի Թուրքիայի համար բարդ կլինի վերազինել իր բանակը՝ հաշվի առնելով թուրքական տնտեսության մեջ առկա խնդիրները: