Բաքվում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը: Պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության ներկա վիճակը: Սերգեյ Շոյգուն Բաքու է ժամանել ԱՊՆ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար: