14.07.2026
ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները
prev Նախորդ նորություն

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։


Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆի Քըրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։


Պատարագի ընթացքում Մաշալյանը շնորհավորել է եկեղեցու քահանա Եղիշե Ուչքունյանին և մաղթել հաջողություն։ Պատարագից հետո եկեղեցու բակում ճաշ է մատուցվել։ Օծումից հետո եկեղեցում մատուցվելիք առաջին պատարագը նախատեսվում է հուլիսի 12-ին:


Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ 48 ժամ անց հանցագործը հայտանաբերվել է ու կալանավորվել։


 

Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար. փաստաբան
Հաջորդ նորություն next