14.07.2026
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 17 հազ. ընտանիք
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը դադարեցվել է, հաղորդւմ է NEWS.am-ը։ 


«Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով և չեն կասեցվել»,–  ասաց Իվետա Տոնոյանը։


Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե շուրջ մեկ շաբաթ է՝ շինարարությունը կանգ է առել, քանի որ արձանի կառուցման համար օգտագործվող տրավերտինը մատակարարող «Մուլտի Սթուն» ընկերությունը չի գործում՝ քննչական մարմնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառով։


 


 

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Հաջորդ նորություն next