21.08.2025
Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ ինձ հորդորում էր, որ փախնեմ Հայաստանից. Հայրապետյան
14.12.2019
Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ ինձ հորդորում էր, որ փախնեմ Հայաստանից. Հայրապետյան

Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Այս մասին «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի եթերում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Սա արվում էր նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան ու փախել»,- ասել է նա: Հայրապետյանը շեշտել է, որ փախնելու տեղ չունի ու չի վախենում նաև ձերբակալվելուց. «Ձերբակալում են, թող ձերբակալեն: Ոստիկանության աշխատողներն էլ թող չտանջվեն: Թող զանգեն ինձ ու ասեն, որ ձերբակալում են: Ազնվորեն ասում եմ՝ նույն րոպեին կգնամ ոստիկանություն, ես դրանից չեմ վախենում: Ձերբակալելով՝ մեր տեսակներին չեն վախեցնի»,- հավելել է նա: