24.11.2024
Կրակոցներ և սպանություն Վարդենիսում. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
prev Նախորդ նորություն

Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ավտոճանապարհը նորոգվում է

«Արարատ Ճանշին» ՍՊ ընկերության կողմից մեկնարկել են Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000- կմ4+350 եւ կմ5+450-կմ19+000 հատվածների միջին նորոգման աշխատանքները։


Վերոնշյալ ճանապարհահատվածներում նախատեսված է իրականացնել հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, իջատեղերի եւ մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում եւ նշագծում:


Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: