9.06.2025
Կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հատեց 25 հազարը. մեկ օրում 482 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:


Նախագահ Սարգսյանն իր ուղերձում համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ համագործակցությունն ապագայում ևս կշարունակի ամրապնդվել հայ-թուրքմենական փոխգործակցության բոլոր ոլորտներում՝ հիմնվելով բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության սկզբունքների վրա:


Նախագահ Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություն պետական գործունեության մեջ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:


 


 

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է 433 մարդ. մեկ օրում մահվան 7 նոր դեպք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին