Թուրքիայում 2018թ.-ին ազատազրկվածների թիվը 2017թ.-ի համեմատ աճել է 14 տոկոսով: Այդ մասին հայտնում է TurkStat-ը: 2018թ.-ին 267.000 դատապարտյալներից 17 տոկոսը բանտում է հայտնվել գողության, 12.4 տոկոսը՝մարմնական վնասվածքներ հասցնելու և 6.7 տոկոսը թմրանյութերի հետ կապված հանցանքների պատճառով: Թուրքիան 100.000 բնակչի թվով դատապարտյալների քանակով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝զիջելով միայն ԱՄՆ-ին: Թուրքական բանտերում հայտնված երեխաների թիվը 2018թ.-ին կազմել է 14.502: