24.11.2024
Հիմա իրենք են փորձում «խցկվել» Սերժ Սարգսյանի համար կարված Սահմանադրության մեջ. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Սոցիալական վճարների փոփոխությունները կհանգեցնեն տնօրինվող եկամուտների նվազմանը. ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող սոցիալական վճարների փոփոխություններին:

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» գործող օրենքի 500 հազար ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500,000 դրամը, իսկ սոցիալական վճարի առավելագույն չափը կազմում է 12,500 ՀՀ դրամ և 500,000 ՀՀ դրամ համախառն եկամտի գերազանցող մասի համար սոցիալական վճար չի հաշվարկվում:

2020թ.-ի հուլիսի 1-ից կիրառվելու են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը. ամսական եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը, իսկ տարեկան եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը։ Այսինքն սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը հուլիսի մեկից հետո կազմելու է 1,020,000 ՀՀ դրամ: Նշենք, որ 2020թ.-ի հուլիսի 1-ից հետո սոցիալական վճարը կկազմի «10 տոկոսի և 25,000 ՀՀ դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը» և առավեագույն վճարն այս դեպքում 77,000 ՀՀ դրամ է կազմելու: Այս փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա 92,620-500,000 ՀՀ դրամ համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց վրա:

Սակայն համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» 81-րդ հոդվածի մինչև ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը «սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12,500 ՀՀ դրամ, կատարում է պետությունը», ինչպես նաև «կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37,500 ՀՀ դրամը»։ Մյուս կողմից էլ հիմք ընդունելով սույն ԱԺ-ի կողմից 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, սոցիալական վճարները հաշվարկվելու են հետևյալ կերպ 2021-2022թ.-ի համար:


Սոցիալական վճարների հաշվարկման նոր եղանակը կհանգեցնի հետևյալի՝

• 2020թ.-ի հուլիս ամսին նախորդ ամսվա համեմատ զգալիորեն բարձրանալու է սոցիալական վճարների չափը 500,000 ՀՀ դրամից ավել համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար, որի արդյունքում համապատասխանորեն կկրճատվի նաև վերջիններիս տնօրինվող եկամուտը:

• Անվանական արտահայտությամբ (գնաճի ազդեցությունը հաշվի չառնելով) 2021-2022թ.-ին եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը թեև կմեղմի զուտ եկամուտների կրճատումը, սակայն ինչպես 2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց զուտ եկամուտները զիջելու են 2020թ.-ի հունիսի մակարդակին:

• 2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին 2020թ.-ի հունիսի համեմատ 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտների պարագայում գրանցվելու է նաև իրական զուտ եկամուտների կրճատում՝ գնաճով ճշգրտված:

• Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի աշխատավարձի մակարդակ ունեցողները, նաև կարող են համարվել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած անձինք՝ հատկապես նորակառույցներում, ապա նաև հետագա 2021-2026թթ.-ին գույքահարկի բարձրացումը հաշվի առնելով, կհանգեցնի նրան, որ այդ անձինք դժվարություններ կունենան պահպանելու սպառման տվյալ մակարդակը հիփոթեքային վարկերի մարումների և գույքահարկի բարձրացմանը զուգահեռ: