24.11.2024
Սոցիալական վճարների փոփոխությունները կհանգեցնեն տնօրինվող եկամուտների նվազմանը. ՏԶՆԿ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում միայն 9500 բնակարանի տարեկան գույքահարկն է 64 հազար դրամից բարձր լինելու. Թունյան

Հայաստանում շուրջ 432 հազար բնակարն է հարկվելու գույքահարկի նոր սանդղակով: Ընդ որում այդ բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչեւ 30 մլն դրամ կադաստրային արժեք եւ վճարելու են տարեկան մինչեւ 30 հազար դրամ գույքահարկ: Այդ մասին այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսին հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:


Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, Հայաստանում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2,5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64.000 դրամից բարձր է լինելու: «Անհավանական է, որ այդ թվի մեջ լինեն բոլոր կենսաթոշոկառումները», - նկատեց նա՝ փաստացի մեկնաբանելով ընդդիմախոսների այն հայտարարությունները, թե Երևանի կենտրոնում ժառանգություն ստացած բնակարաններում միայնակ ապրող և թոշակ ստացող տատիկ-պապիկները չեն կարողնալու տարեկան մի քանի հարյուր հազար դրամ գույքահարկ վճարել և ստպված են լինելու վաճառել դրանք:


«Եթե մարդու միակ եկամուտը կենսաթոշակն է, և նա չի կարողանում գույքահարկ վճարել, ապա գումարն արգելադրվելու ենթակա չէ։ Ավագանին ունի գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է էդ շրջանակներում արտոնություններ տալ մարդկանց», - ասաց նա։


Թունյանի խոսքով, շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։ «Ընդ որում, գույքահարկերը վերը նշված չափով վճարվելու են 2026 թվականին, իսկ 2021-ին վճարվելու է 4 անգամ ավելի քիչ եւ 6 տարվա ընթացքում սահուն հասնելու է ամբողջական չափին», - նկատում է նա։


Այսպիսով, համաձայն օրենքի, անշարժ գույքի սեփականատերերն առաջին անգամ գույքահարկի նոր սանդղակով վճարում կկատարեն 2021 թվականի դեկտեմբերին՝ գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը։


Այս համատեքստում նա նադրադարձավ շրջանառվող քննարդատությանը, որ ճգնաժամային պայմաններում գույքահարկ են բարձրացնում:


«Ուզում եմ ասել, որ դա կամ սխալ ընկալման արդյունք է, կամ որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիայի, որովհետև կոնկրետ բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկերի ավելացմանը, դա կադաստրային արժեքների նախագիծն է, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից անցած տարի: Այս նախագծով, էդ նախագծի էֆեկտը փորձում ենք մեղմել, որովհետև գործող համակարգը հարկման մի քանի շեմ ունի, բնակարանի դեպքում՝ առավելագույնը 40 մլն դրամ, որից հետո կիրառվում է առավելագույն 1 տոկոս գործակիցը», - ասաց նա:


Ասուլիսին ներկա գնտվող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, գույքահարկի փոփոխության արդյունքում չորս անգամ կաճի գույքահարկի մասով համայնքային բյուջեների միջին եկամուտը։ «Այսօր դա մոտ 10 միլիարդ դրամի շուրջ է տատանվում, վերջում դա կլինի 40 միլիարդ, մի փոքր ավելի»,- ասաց նախարարը։


Անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, թե ինչպես է այս օրենքն ազդելու բիզնես միջավայրի վրա, քանի որ կան շատ մարդիկ, որոնք իրենց բիզնեսը հիմնել են կենտրոնում՝ մեծ տարածքներ վարձակալելով:


«Եթե նայում ենք, օրինակ, թե ինչքանով են ավելանում գույքահարկերը ու նայում ենք բիզնեսների եկամտաբերության մակարդակին, իմ կարծիքով, այդ ազդեցությունն այնքան չնչին է, որ դրա մասին անգամ խոսելու կարիք չկա», - ասաց Բաբկեն Թունյանը՝ նկատելով, որ բիզնեսի վրա սա կարող է խթանող ազդեցություն ունենալ, որովհետև եթե մարդիկ ժամանակին կոպեկներով որևէ գույք են սեփականաշնորհել ու իրենց համար դա պահելը, գույքահարկ վճարելը ոչինչ չարժեր:


«Գույքահարկերի ավելացումն այդ չօգտագործվող գույքերի համար ստիպելու է այն մարդկանց, որոնք ունեն հնուց իրենց սեփականությունը հանդիսացող տարածքներ, կա՛մ դրանք աշխատացնել, կա՛մ վարձով տալ ու վաճառել այն մարդկանց, որոնք ցանկություն ունեն դա օգտագործելու» - նկատեց նա:


Ասուլիսին ներկա Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատեց, որ օրենքը հնարավորություն է տալիս մոտեցնել շուկան ու կադաստրային գները:


«Դեռևս 2018թ-ին Կադաստրի կոմիտեն ձեռնամուխ եղավ կադաստրային արժեքների վերանայման քաղաքականությանը», - հիշեցրեց նա՝ նկատելով, որ մորավորապես վերլուծվեցին Կադաստրի կոմիտեում կենտրոնացված բազայի 3 տարվա տվյալները և գնահատվեց գրեթե 50.000 անշարժ գույք:


«Շուկայական գնահատում տեղի ունեցավ: Եվ ըստ այդ վերլուծության՝ որոշվեց ՀՀ գոտիականությունը: ՀՀ տարածքը բաժանվեց 20 գոտու, որը 2019թ-ին ԱԺ-ի կողմից հավանություն ստացավ: Սկսած 1994թ-ից կադաստրային արժեքներ են սահմանվել ՀՀ-ում, որոնք որոշակի փոփոխության են ենթարկվել 1997, 2001 և 2003 թվականներին: Սկսած 1994թ-ից՝ սահմանվել է կադաստրային արժեք, օրինակ, Երևան քաղաքի կենտրոնի համար 1 քառակուսի մետրի համար 2585 դրամ է սահմանված: Այսինքն՝ առաջին գոտում գտնվող 1000 քառակուսի մետր հողն արժի 2 մլն 585 հազար հարկման համար: Եվ որպես հարկ գեներացվում է 1 տոկոսը՝ 25000 դրամ: Մենք հասկանում ենք, որ շուկան և ներկա իրավիճակը բացարձակապես աղերս չունեին իրար հետ», - ասաց նա: