14.07.2026
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել
prev Նախորդ նորություն

Հայաստանում մահացել է «Քաղցրաշեն» ակումբի 13-ամյա ֆուտբոլիստուհին

Հայաստանում 13 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Քաղցրաշեն» ֆուտբոլային ակումբի խաղացող Տաթև Ֆախուրյանը։ Ողբերգական լուրը հայտնել են ինչպես աղջկա դպրոցից, այնպես էլ Հայաստանի կանանց ֆուտբոլի լիգայից։


Ըստ համագյուղացիների՝ հիվանդանոց տեղափոխվելուց երկու օր առաջ Տաթևի ինքնազգացողությունը վատացել է։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Տաթևի մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, իսկ օրգանիզմում սկսվել են անդառնալի պրոցեսներ։ Ըստ որոշ լուրերի՝ աղջիկը հնարավոր է մեծ քանակությամբ էներգետիկ ըմպելիքներ օգտագործած լինի, սակայն այս վարկածը պաշտոնապես դեռ չի հաստատվել։


Որպես մահվան նախնական պատճառ է նշվում գլխուղեղի բորբոքային պրոցեսը։ Ողբերգության բոլոր հանգամանքներն ու մահվան հստակ պատճառը դեռ պարզվում են։


 

Բրյուսելում ընթանում է Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողովը
Հաջորդ նորություն next