Թուրքիան չի ցանկանում հոգ տանել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների և նրանց ընտանիքների անդամների մասին, որոնց արևմտյան պետությունները զրկել են քաղաքացիությունից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: «Թուրքիան ահաբեկիչների հյուրանոցի մի վերածեք»,- ասել է նա՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ եվրոպական երկրները ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու համար զրկում են իրենց քաղաքացիներին քաղաքացիությունից: Ըստ նրա, Թուրքիան ահաբեկիչներին հետ է ուղարկելու իրենց երկրներ: