27.11.2024
Շնորհակալ ենք. Արմեն Սարգսյանն ընդունել է լիտվացի բուժաշխատողների խմբին
prev Նախորդ նորություն

Դատարանը չկարողացավ ապահովել անվտանգ պայմաններ, նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ 


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է, որ դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։


Նշենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի այդ, պարզվեց, որ դատական նիստերի դահլիճը նիստից առաջ չի ախտահանվել։


Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13։00-ին։